45596 դիտում
22:22 16-03-2017
Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Hummer-ի վարորդը՝ մեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Hummer մակնիշի 88 AV 888 համարանիշի, Chevrolet մակնիշի 35 CX 849 համարանիշի, Audi մակնիշի 34 QA 671 համարանիշի, Renault մակնիշի 34 SV 441 համարանիշի, PAZ մակնիշի 972 LS 61 համարանիշի և Renault մակնիշի 34 MU 616 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիակնության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Hummer-ի վարորդը, ով իրը մեղքը ընդունում էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարերը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+