1159 դիտում
17:16 25-08-2022
Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստուհիները առաջատարների թվում են
Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը շարունակվում է: Մրցաշարը օրավուր դառնում է հետաքրքիր և Պրահայի շախմատասերները առավել ուշադիր են հետևում առաջատար մարզուհիների պարտիաներին:
Հարգանքի են արժանանում մեր երկրի պատվիրակները, մանավանդ, որ չորսական միավոր ունեն և առաջատար լեհուհի Մոնիկա Սոչկոյից ընդամենը կես միավոր պակաս ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Վերջինը, ի դեպ, չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց մրցաշարում:
Հայաստանի պատվիրակներից լավ տպավորություն են թողնում նաև Աննա Սարգսյանը, որը հինգ տուրից հետո ունի 3,5 միավոր և նրանից մեկ քայլ ետ մնացող Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը:
Նմանատիպ նյութեր
6200 դիտում
21:29 16-03-2017
Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը
915 դիտում
12:53 23-05-2015
Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրի արդյունքները. մեր աղջիկները առաջատարների թվում են
753 դիտում
10:00 26-05-2015
Կանանց Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Գալոյանը և Էլինա Դանելյանը առաջատարների թվում են
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3964 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
904 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը