Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: