211652_close_icon
views-count9510 դիտում article-date 22:39 15-03-2017

«Հաց բերողը» սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց. նա վիրահատարանում է

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը սուր ցավերով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Այս պահին նա վիրահատարանում է: Բժիշկները պատրաստվում են վիրահատել նրան: Բանն այն է, որ այսօր՝ մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը քննչական մարմնից ներկայանալու ծանուցում է ստացել, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ սրվել է: Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո:

Նմանատիպ նյութեր