211652_close_icon
views-count88926 դիտում article-date 22:56 03-06-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի. բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրանք վիրահատարանում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: Երբ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորների վիճակը ծանր է, փաստով սկսել է զբաղվել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը ու արդեն հիվանդանոց ժամանած քննչական խումբը՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելեու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստականներին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր