211652_close_icon
views-count4967 դիտում article-date 21:48 15-03-2017

ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն:   Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր