Ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:[/color]
[color=#CC0000]Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Տավուշի մաարզի Բերդ, Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում և Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի տարածքում բուք է: Արագածոտնի մարզի Թալին քաղաում տեղում է կարկուտ:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [/color]