211652_close_icon
views-count2765 դիտում article-date 16:43 15-03-2017

Իրանը պաշտոնապես դարձավ Սիրիայում հաշտության երաշխավոր-պետություն

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Իրանը դարձել է Սիրիայում հաշտության պաշտոնական երաշխավորը, ինչպիսին Ռուսաստանն ու Թուրքիան են, հաղորդում է Tass գործակալությունը։ «Այսօրվա խորհրդակցությունների շատ կարևոր արդյունք է դարձել նաև այն, որ Իրանի պատվիրակությունը որոշում է կայացրել երաշխավոր-պետության մասին փաստաթուղթը ստորագրելու մասին»-ասել է նա։ Վերջինս հավելել է, որ սահմանադրական հանձնաժողովը կապահովի Սիրիայի ժողովրդին օրենսդրություն ստեղծելու հարցը. «Մյուս փաստաթղթերի հետ, որոնք դրվել են բանակցային սեղանին, կցանկանայի առանձնացնել սահմանադրական հարցերով հանձնաժողովի նախագիծը։ Նրա ստեղծումը թույլ կտա ապահովել Սիրիայի սահմանադրության մշակման գործընթացին այդ երկրի տարբեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությունը»։

Նմանատիպ նյութեր