211652_close_icon
views-count2190 դիտում article-date 15:48 07-07-2016

Եվրո-2016. Ֆրանս-գերմանական ճակատամարտի սպասումով. անոնս. տեսանյութ

Այսօր Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կկայան Եվրո-2016-ի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը` Ֆրանսիա-Գերմանիա: Տանտերերն ընդդեմ աշխարհի չեմպիոնի: Մինչև այս խաղը Ֆրանսիան ոչ մի թոփ-թիմի հետ չէր հանդիպել: Իհարկե, դա չի նսեմացնում ֆրանսիացիների հաջողությունները, բայց միևույն է, միայն այսօրվա խաղը ցույց կտա, թե ինչի է ընդունակ այս թիմը: Սա Ֆրանսիայի հավաքականի ամենամեծ քննությունն է, որը հաղթահարելու դեպքում միայն կարող է դասվել աշխարհի ուժեղագույն հավաքականների շարքում: Գերմանիային առանձնապես ներկայացնելու հարկ չկա: Նրանք այս մրցաշարում «գերմանավարի» առաջ են շարժվում: Այսինքն` մեքենայի պես: Առայժմ այն ոչ մեկին չի հաջողվել կանգնեցնել: Միայն Իտալիան դա կարող էր անել, բայց իտալացիներն էլ վերջին պահին նյարդերից թույլ դուրս եկան: Միայն մեկ թույլ տեղ ունի Գերմանիան. դա նրա առանցքային պաշտպան Մաթս Հումելսի բացակայությունն է: Հումելսը բացի վերջին գծում հիանալի խաղից, նաև աչքի էր ընկնում գրոհներ ձեռնարկելու վարպետությամբ: Լրացնել նրա բացակայությունը հնարավոր չէ, այնպես որ Յոահիմ Լյովը ստիպված է լինելու որոշակի մարտավարական փոփոխություններ անել: Կասկածի տակ է նաև Շվայնշտայգերի մասնակցությունը, բայց դա այնքան էլ ճակատագրական կորուստ չէ. միջին գծում Լյովը բազմաթիվ խաղացողներ ունի, որոնք կարող են ցանկացածին փոխարինել: Բուքմեյքերները բացարձակապես հավասար են գնահատում կողմերի հնարավորությունները: Մի փոքր նախապատվությունը տրվում է Ֆրանսիային, որի հաղթանակի գործակիցը կազմում է 2.81: Ոչ-ոքին` 3.06, Գերմանիայի հաղթանակը` 2.95: Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր