211652_close_icon
views-count1412 դիտում article-date 11:55 15-03-2017

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բռունո Բալդյուկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ուղիներն ու հնարավոր ծրագրերը: Մասնավորապես խոսվեց կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցում փորձի փոխանակման և ուսուցման հնարավորությունների մասին, ինչպես նաև՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագետներ վերապատրաստել երկրաշարժերի ժամանակ փրկարարական աշխատանքների և հրդեհաշիջման իրականացման ոլորտում: Նախարար Տոնոյանն իր խոսքում կարևորեց աղետների ռիսկի բնագավառում համագործակցությունը մարզերի հետ՝ հատկապես այն մարզերում, որտեղ նախկինում համատեղ աշխատանքներ չեն իրականացվել: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքներ իրականացնել արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր