1252 դիտում
10:20 03-12-2014
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ողջունելով հյուրին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը, ստանալով նոր լիցքեր:
Անդրադարնալով նախորդ տարիների համագործակցությանը, նախարարը գոհունակությամբ նշել է, որ այն ընթացել է բարձր մակարդակի վրա՝ ընդգրկելով մշակույթի գրեթե բոլոր ոլորտները: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆրանսիական կինոյի ներկայացմանը, գրական-թարգմանական ծրագրերի, Հայաստանում Թանգարանային գիշեր ակցիայի, Երաժշտության տոնի, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների իրականացմանը:
Այնուհետև, նախարար Պողոսյանը դեսպանին հակիրճ ներկայացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին մասնակցել են ֆրանսիացի գրողներ Սերժ Վենտուրինին /2011 թ., 2014 թ./, Անտուան Սիմոնը /2013 թ./, Ժիլ Ղոզիեն /2014 թ./, ովքեր նախագծի ավարտից հետո իրենց ստեղծագործություններով անդրադարձել են Հայաստանին: Հ. Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը ևս դարձնել շարունակական: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաև, առաջիկայում երկու երկրներում նախանշվող տարբեր մշակութային ծրագրերի ձևաչափեր:
Հանդիպման ավարտին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար, հավելելով, որ միաժամանակ ուրախացել և հպարտացել է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում ծավալելու համար, որը ամբողջովին ուղղված է հայ-ֆրանսիական առկա հարաբերությունների հարստացմանը:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
13:15 10-08-2023
ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին
1320 դիտում
14:36 18-10-2021
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
952 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
817 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ