211652_close_icon
views-count3419 դիտում article-date 09:35 15-03-2017

ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանն աշխատում է ՀՅԴ-ի օգտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեև ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին։ Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը։ Առավել ևս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաև պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին։ Ու հիմա նրանց միջև լարվածությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի... Ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու. եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր