211652_close_icon
views-count10096 դիտում article-date 22:14 14-03-2017

«Դեդը» հացադուլ է հայտարարել. նրան պատժախուց են տեղափոխել. NEWS.am

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը «Դեդ» մարտի 12-ին հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր` մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա աղջիկը` Զարուհի Հակոբյանը: Նրա խոսքով` իր հայրը հացադուլ է հայտարարել, քանի որ օրեր առաջ նրան պատժախուց են տեղափոխել այն բանի համար, որ բողոքել է իր խցակցից: «Այդ մարդը խանգարել է նրանց, ձայներ է հանել, չի թողել, որ գիշերը քնեն: Իմ հայրն էլ բարձրաձայնել է իր իրավունքների մասին, պահանջել նրան տանել ուրիշ խուց, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները նրան են տեղափոխել պատժախուց` կարգը խախտելու համար»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/378710.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր