Միայնակ գայլի եղբորը տեղափոխել են ապակին կոտրված ցուրտ ու խոնավ պատժախուց. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ երեկ կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց:
Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաև գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել: Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]