Կիմ Չոն Նամի որդին հաստատել է հոր մահը
Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախած մարդկանց աջակցություն ցուցաբերող կազմակերպության պորտալում երիտասարդ տղամարդու հաղորդագրություն է հրապարակվել, ով իրեն անվանել է Կիմ Չոն Նամի՝ Հյուսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր որդին՝ Կիմ Խան Սոլը։
Վերջինս հայտարարել է, որ իր հայրը իսկապես սպանվել է Մալայզիայում։ Այդ մասին հաղորդել է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ենթադրաբար, նա Կիմ Չոն Նամի ավագ որդին է։ Տեսաուղերձում նա ցույց է տալիս իր անձնագիրը, սակայն տվյալները սև ֆոնով ծածկված են։
Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Կիմ Չոն Նամի ընտանիքը ապաստան է խնդրել և տեղափոխվել անվտանգ վայր։
Հարավային Կորեայի իշխանությունները ստուգում են ուղերձի իսկությունը և եթե երիտասարդ տղան Կիմ չոն Նամի որդին լինի, ապա նա կդառնա առաջինը, ով պաշտոնապես հաստատում է Կիմ Չոն Նամի մահը։