211652_close_icon

Երևանում հիմնանորոգվել կամ նորերով են փոխարինվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ 43 հենասյուներ

views-count1684 դիտում article-date 16:59 14-03-2017
Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսների անխափան աշխատանքը շարունակելու նպատակով ընկերության կողմից իրականացվել են Սեբաստիա փողոցով ձգվող հպակային ցանցի 26 նոր հենասյուների տեղադրման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներով, հաշվի առնելով հին հենասյուների ֆիզիկական մաշվածությունը, որոշում էր կայացվել դադարեցնել դրանց հետագա շահագործումը: Մոտ օրերս կկազմակերպվի հին հենասյուների ապամոնտաժման գործընթացը: Ընկերության տնօրինության տեղեկացմամբ հետագա բնականոն շահագործումն ապահովելու նպատակով հպակային ցանցի ևս 18 հենասյուն էլ հիմնանորոգվել և տեխնիկական չափանիշներին է համապատասխանեցվել Արտաշիսյան փողոցում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր