Մարտի 15-ից ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ երկարաձգված պատժամիջոցները
Եվրամիության կողմից Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք քաղաքացիների ու իրավաբանական անձանց դեմ երկարաձգված պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մարտի 15-ից։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, տեղեկացրել է ԵՄ մամուլի ծառայությունը։
Սահմանափակումների մասին որոշումը ԵՄ խորհուրդը ընդունել է երեկ։ Որպես հիմնական պատճառ՝ նշվում է նրանց մեղավորությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։
Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը։
Ցուցակում ներառված է 150 ֆիզիկական անձ ու 37 կազմակերպություն։