Փետրվարից 16-ից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ից:
Պատժամիջոցների ցուցակի մեջ են հայտնվել ևս 19 ֆիզիկական ու 9 իրավաբանական անձինք, որոնք բանկային հաշիվները կսառեցվեն: Ընդհանուր թվով պատժամիջոցները կկիրառվեն 132 մարդու և 28 կազմակերպությունների նկատմամբ:
Մերկելն ընդգծել է, որ եթե մինսկյան համաձայնությունները չկատարվեն, ապա Ռուսաստանին դեմ հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն:
Մինսկում տեղի ունեցած 16-ժամյա բանակցություններից հետո ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ցանկությամբ հանդես եկան Ֆրանսիայի արտգործնախարա Լորան Ֆաբիուսը, Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: