ԵՄ-ի երկրների ներկայացուցիչներն ուժի մեջ են թողել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում առկա դիվանագիտական աղբյուրները: Նրանցից մեկը հայտարարել է, որ իրենք պահպանում են ստատուս-քվոն, իսկ երկրորդի խոսքերով՝ պատժամիջոցների վերացման հարցն ընդհանրապես չի դիտարկվել:
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի ներկայացուցիչներն Ուկրաինայում ֆիքսել են անկայուն հավասարակշռության պահպանում: Չի բացառվում, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման գործընթացի սկիզբը կարող է դրվել հոկտեմբերի 23-24-ին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովում: ԵՄ-ը սեպտեմբերի 12-ին ընդլայնել էր Ռուսաստանի դեմ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները: