211652_close_icon
views-count8993 դիտում article-date 23:24 13-03-2017

«Ե՞րբ ենք լավ ապրելու». Ավանում հարցրեցին Կարեն Կարապետյանին. Aravot.am

«Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»,- այսօր, Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն`անդրադառնալով նախօրեին, ՕՐՕ դաշինքի շուրջ տեղի ունեցածին: ՀԻշեցնենք, Ջրառատ գյուղում, քարոզարշավից հետո, Լեւոն Երանոսյանի բարեկամ գյուղապետը սպառնալիք էր հնչեցրել դաշինքի համակիրի հասցեին: Տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, կան մարմնական վնասվածք ստացածներ: Մինչ քաղաքացիների հարցերին պատասխանելը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ի ծրագիրը: Կարեն Կարապետյանն այն որակում է «համալիր ծրագիր», որը պատասխանում է հիմնական հարցերին` որտե՞ղ ենք, ի՞նչ խնդիրներ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ի՞նչ պետք է անենք դրա համար և ո՞վ պետք է անի: «Իրականում ծրագիրը բավականին ամբիցիոզ է, հավակնոտ և միաժամանակ իրատեսական»,- ասաց վարչապետը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/13/865372/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր