3102 դիտում
15:33 13-03-2017
Տեղի է ունեցել «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի մասին առաջին իրազեկման սեմինարը
Մարտի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվեց Երևանում բացված «Հալալ» գրասենյակի հետ համատեղ կազմակերպված իրազեկման առաջին սեմինարը «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ` տնտեսվարողների համար:
Միջոցառմանը մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին, տնտեսվարողներ` արտադրության, սննդի, զբոսաշրջության, սպասարկման և ծառայությունների ոլորտից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց, որ տեղական արտադրանքը և ծառայություններն այլ երկրներ, մասնավորապես, իսլամական պետություններ մուտք գործելուն օժանդակելուն ուղղված միջոցառումներից մեկն էր Երևանում «Հալալ» գրասենյակի հիմնումը: Նա նաև ավելացրեց, որ գրասենյակի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ խորհրդատվություն, բացի դրանից գրասենյակը նաև կազմակերպություններին տրամադրելու է «հալալ» սերտիֆիկատ:
«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ընդամենը 3 օր առաջ Երևանում բացվել է իրենց գրասենյակը և արդեն իսկ իրենց դիմել են «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար: Նախարարության հետ համատեղ կազմակերպված այս իրազեկման սեմինարների հիմնական նպատակն է տնտեսավարող սուբյեկտներին տեղեկատվություն ներկայացնել հալալի մասին, քանի որ իսլամական շուկաներ մուտք գործելու համար կան արտադրանքի նկատմամբ գործող ստանդարտներ:
Աբդուլ Հուսեին Ֆախարին ներկայացրեց «Հալալ ապրանքանիշի տնտեսական դերը» շնորհանդես` մանրամասնելով, թե ինչ է հալալը, արտադրանքի նկատմամբ ինչպիսի ստանտարտներ են գործում` իսլամական շուկա մուտք գործելու համար:
Շնորհանդեսից հետո Աբդուլ Հուսեին Ֆախարին պատասխանեց տնտեսվարողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին, թե ինչ պետք է անի ատադրողը, որպեսզի համապատասխանի հալալի ստանդարտներին ու չափանիշներին և ինչ պետք է անի սպասարկողը, որպեսզի կարողանա իրացնել կամ արտահանել հալալ մակնշմամբ արտադրանքը:
«Արարատ» սննդի կոմիբինատի ներկայացուցիչ Աննա Ղազարյանը նշեց, որ սա լավ հնարավորություն է իրենց արտադրանքը նաև մահմեդական երկրներ արտահանելու համար, իսկ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում Հալալ չափանիշների մասին:
Նմանատիպ նյութեր
8980 դիտում
14:41 31-05-2014
Երևանում անցկացվեց բոլոր ցեղատեսակի շների Միջազգային սերտիֆիկացման ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
909 դիտում
15:40 10-12-2015
Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը
2061 դիտում
16:08 24-10-2014
Տեղի է ունեցել «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի սեմինարը
Այս բաժնից
772 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1039 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1306 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ