912 դիտում
15:40 10-12-2015
Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը
Դեկտեմբերի 10-ին Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը:
Նիստը վարել են Միջպետական խորհրդի համանախագահներ՝ Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Վիկտոր Նազարենկոն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար մի շարք կարևորագույն հարցեր, որոնք մասնավորապես առնչվում են տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության ոլորտներին: Քննարկման նպատակն է նշված ոլորտներում ձևավորել տարածաշրջանային միասնական քաղաքականություն։
Նիստի ավարտին կստորագրվի միջպետական արձանագրություն։
Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա գործարար համաժողով՝ «Ստանդարտացումը և նորարարությունները» թեմայով, որի ընթացքում Ստանդարտների ազգային ինստիտուտի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կշնորհվեն մրցանակներ՝ միջպետական ստանդարտացման ոլորտում առավել ակտիվ և արդյունավետ մասնակցություն դրսևորած հայկական կազմակերպություններին։
Դեկտեմբերի 11-ին ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդիպում կունենան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջպետական ստանդարտացման հեռանկարները և Միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
4385 դիտում
22:18 20-12-2017
Կայացել է Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման խորհրդի նիստը
Այս բաժնից
772 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
859 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան