211652_close_icon
views-count4745 դիտում article-date 17:20 12-03-2017

Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Կարևորելով ՊԱԳ-ի գործառույթները` նոր ղեկավարին կառույցի անձնակազմին ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հույս է հայտնել, որ Ծաղիկ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքները կընթանան ժամանակի պահանջներին համընթաց։ Կենսագրական տվյալներ Ծաղիկ Վարդանյանը ծնվել է 1969թ. օգոստոսի 23-ին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: 1988-1994թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում, ավարտել գերազանցությամբ: 1994-1995թթ. Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում մասնագիտացել է ինտերնատուրայում` մանկաբարձագինեկոլոգիա մասնագիտությամբ: 1995թ. ՀՀ ԱՆ կողմից գործուղվել է Մեղրու տարածաշրջան, որպես մանկաբարձ գինեկոլոգ: 1995-200թթ. աշխատել է «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ գինեկոլոգ: 2000թ. նոյեմբերին նշանակվել է «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն: 2010թ. «Մեղրու ԲԿ»-ի և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի միաձուլումից հետո նշանակվել է «Մեղրու տարածաշրջանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն և աշխատել մինչև 2013թ.։ 2013թ. նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ։ 2008թ. պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով։ Ամուսնացած է։

Նմանատիպ նյութեր