211652_close_icon
views-count3492 դիտում article-date 16:33 12-03-2017

Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին. ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցը RT-ին

Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ վերջինը Մոսկվայի համար լիովին հասկանալի և կանխատեսելի դառնա, ապա դա կարող է Հայաստանի շահերից բխել. «Որովհետեւ ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա որքան արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Սակայն ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Մենք խաղաղ մարդիկ ենք, բայց մեր զրահագնացքը…»: Վիգեն Սարգսյանն ընդգծել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել. «Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»: Վիգեն Սարգսյանի հարցազրույցը կարող եք դիտել [url=https://russian.rt.com/ussr/news/367265-otnosheniya-rossiya-turciya-armeniya]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր