Կանչով մեկնած փրկարարները բացել են բնակարանների դռները
Մարտի 11-ին, ժամը 10:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 11-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 92/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: