1831 դիտում
09:38 23-06-2015
Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրը 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ Աժ-ում վավերացնել. Ժողովուրդ
«Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ Աժ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, ինչպես երևում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6733 դիտում
10:26 20-04-2018
Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Ժողովուրդ»
2968 դիտում
11:09 11-03-2017
Ով էլ հաղթի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված համաձայնագիրը. «168 ժամ»
1165 դիտում
16:23 15-03-2023
Թուրքիայի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը վավերացնել մինչեւ ապրիլի կեսերը. Reuters
Այս բաժնից
6505 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6868 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան