983 դիտում
10:18 11-06-2015
Ըստ Ուորլիքի` եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Տարածաշրջանային այցով Երևանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաև Աժ պատգամավորների հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում՝ չի հաղորդվում: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման»:
Սա, իհարկե, նորություն չէ, նորություն է այն, որ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով խոսվում է «լայնամասշտաբ հակամարտության» մասին: Ադրբեջանական կողմը կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, և կա սպասում, որ Բաքվում երկու օրից կայանալիք Առաջին Եվրոպական խաղերից հետո հակամարտության գոտում կարող են սադրանքներ, լինել: Ընդ որում, դա պայմանավորված է նաև ռուս-ադրբեջանական վերջին ջերմացմամբ, և պատահական չէ, որ օլիմպիական խաղերից հետո ռազմական գործողությունների սպառնալիքների մասին խոսում են առաջին հերթին՝ ռուս իշխանամերձ փորձագետները: Ու բացառված չէ, որ օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
11:09 11-03-2017
Ով էլ հաղթի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված համաձայնագիրը. «168 ժամ»
3239 դիտում
13:14 12-03-2020
Եթե քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն ծագի, կընդհատենք. Փաշինյան
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով