5350 դիտում
10:16 11-03-2017
Կարծիք է ձևավորվել, թե Սերժ Սարգսյանը մտադիր է իշխանությունը հանձնել Կարեն Կարապետյանին. «Ժամանակ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը:
Պատահական չէ այն փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը: Ավելին` վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետևյալ նախաբանով` «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը` 2018թ-ից»:
Այլ կերպ ասած` Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը` անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:
Ամենայն հավանականությամբ, Կ. Կարապետյանին այս վստահությունը ներշնչել է Սերժ Սարգսյանը, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հայտարարել է, թե վարչապետը երկարատև գործունեություն է ծավալելու: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա նաև նշել է, թե Կարապետյանը մեծ անելիք ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ պետության մեջ, և նրա հետ երկարատև պլաններ են մշակել: Սա ՀՀԿ-ականների մոտ կարծիք է ձևավորել, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը մտադիր է հանձնել Կարեն Կարապետյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26398 դիտում
20:34 21-04-2014
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին առաջարկել է ԱԺ նախագահի պաշտոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5051 դիտում
21:07 04-11-2016
Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
Այս բաժնից
1822 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1999 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»