Մեծ հանդիպում Ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ. պաշտպանության նախարարը հարցերի կեսին էլ չպատասխանեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 10-ի երեկոյան Երևանում հանդիպեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ ազատամարտիկների հետ:
Բնականաբար՝ նախարարի ելույթը պլանավորված էր և նա նախապատրաստվել էր նաև ազատամարտիկների հետ հարց ու պատասխանին, սակայն Վ. Սարգսյանն իր ելույթին հաջորդած 2 ժամերի ընթացքում անգամ հարց բարձրացնողների կեսին էլ չպատասխանեց՝ չկարողացավ ժամանակի սղության պատճառով և դահլիճը լքեց տարատեսակ հարցադիմումներով և խնդրանքներով լի նամակների տոպրակով:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի