2008 դիտում
20:03 10-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին:
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն, և այդ պատմությունը լի է բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, որի հիմքի վրա՝ Հայաստանի անկախացումից ի վեր անցած 25 տարիներին երկու պետությունները ձևավորել են սերտ բարեկամական հարաբերություններ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է՝ ավելի խորացնել ու ընդլայնել առկա փոխգործակցությունը Հունաստանի հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ հասցնելով դրանք քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակին:
Հունաստանի արտգործնախարար Կոձիասը նշել է, որ այդ հարցում միանգամայն համաձայն է Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կարծում է, որ բարեկամական այն խորը զգացմունքները, որ տածում են հայ և հույն ժողովուրդները միմյանց նկատմամբ, անհրաժեշտ է ամրապնդել բոլոր ոլորտներում համագործակցություն զարգացնելով և վստահեցրել է, որ Հունաստանն ունի դա իրականացնելու քաղաքական կամք, որի համար առկա է նաև իրավական հիմք՝ ստորագրված ավելի քան երեք տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են կրթության, այդ թվում՝ ռազմական կրթության, մշակույթի, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու ուղղությամբ հետևողական աշխատանքի իրականացումը:
Նախարար Նիկոս Կոձիասը ընդգծել է, որ առկա են բոլոր հնարավորությունները Հունաստանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերություններ և գործընկերություն հաստատելու համար:
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
16:21 09-03-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
2349 դիտում
18:51 15-03-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
556 դիտում
23:57 07-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
577 դիտում
23:45 07-05-2024
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
772 դիտում
23:21 07-05-2024
Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը