211652_close_icon

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին

views-count2733 դիտում article-date 18:51 15-03-2016
Մարտի 15-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին: Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորեցին երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։ Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։ Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասը անդրադարձան անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։ Զրույցի ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։

Նմանատիպ նյութեր