211652_close_icon
views-count16317 դիտում article-date 19:37 10-03-2017

Քաջարանում խոչընդոտել են Արամ Սարգսյանի հանդիպումը բնակիչների հետ

Արամ Սարգսյանը եւ «Ելք» դաշինքի այլ անդամներ քարոզարշավի շրջանակներում գտնվում են Քաջարան քաղաքում։ Տեսնելով բնակիչների ոգեւորվածությունը եւ դրական վերաբերմունքը` ՀՀԿ-ականները եւ նրանց սատարող «լավ տղեքը» փորձել են խոչընդոտել Արամ Սարգսյանի հանդիպումների իրականացմանը: «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Նիվա» մակնիշի մեքենայի մոտ կանգնած մի տղամարդ քաղաքացիներին ձեռքով ուղղորդել է հեռանալ տարածքից: Բացի այդ նրանք սպառնացել են բնակիչներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն «Ելք» դաշինքի հանրահավաքին: Նշենք, որ այսօր՝ մարտի 10-ին ավելի վաղ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ագարակի բնակիչների հետ։ Արամ Սարգսյանը բնակիչներին հորդորել է մերժել ընտրակաշառքը, կոպիտ պատասխանել ընտրակաշառք առաջարկողներին, եւ դրանով պաշտպանել բարեկեցին հայրենիք ունենալու մեր իրավունքը։ «Ելք» դաշինքի անդամները վաղը լինելու են Գորիսում եւ Սիսիանում՝ ներկայացնելու իրենց ծրագրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր