Քաջարանում ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել
Քաջարան քաղաքում սեպտեմբերի 5-ից աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել: Արդեն 10 բնակիչ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել: Հիվանդությունն ուղեկցվում է փորլուծությամբ եւ բարձր ջերմությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղից հերքել են բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե վարակը ջրից է: Հետազոտությունները շարունակվում են:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33377]Armnewstv.am[/url]


