211652_close_icon
views-count8320 դիտում article-date 13:50 10-03-2017

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում. ՀՀ ԱՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Քարոզարշավի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ծառայության կամավորները կծանոթացնեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումն առցանց ներկայացնելու նոր համակարգը: ՀՀ կառավարության շահառուների սպասարկման որակի բարելավման և առցանց ծառայությունների մատուցման ծրագրից բխող նոր համակարգը հնարավորություն կտա ընտանիքներում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում առցանց գրանցվել և դիմում ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար։ Սա մի հնարավորություն է առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու (համակարգչի կամ շարժական սարքերի միջոցով) գումարը ստանալ անմիջապես բանկային հաշիվներից կամ ցանկացած բանկից: Քարոզարշավի ժամանակ հանրապետության բոլոր ծննդատներում կապահովվի իրազեկման նյութերի մշտական առկայություն, կտեղադրվեն նոր տեղեկատվական համակարգի վերաբերյալ պաստառներ, իսկ Երևանի ծննդատներում, երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում, ծնողները նաև առցանց համակարգում գրանցվելու և դիմումներ ներկայացնելու հնարավորություն կունենան:

Նմանատիպ նյութեր