211652_close_icon
views-count2565 դիտում article-date 09:17 10-03-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Մարտի 8-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։ Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի վերջնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, քաղաքի հյուսիսային կողմում՝ անտառտնտեսության պահաբաժնի տարածքում՝ մոտ 10 հա չոր խոտածածկույթ, Լեռնապատ գյուղի արևմտյան հատվածի սարալանջին՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր