31402 դիտում
21:49 09-03-2017
Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց ուսանողը KIA-ով վրաերթի է ենթարկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բաժնի վարիչին
Երեկ՝ մարտի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Շաղիկ Պողտասարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Երևանում, իր վարած KIA մակնիշի 550207 SYR համարանիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի թիվ 1 շենքի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 83-ամյա Ռուբեն Մարուխյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դինմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Տեղում հետաքննչական աշխատաքները ղեկավարել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմուքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Պողտասարյանը սովորում է Երևանի ճարտարապետաշինական համալսարանում, իսկ վրաերթի ենթաակված Ռ. Մարուխյանը աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: