44827 դիտում
18:12 09-03-2017
Երևանում «Ղարս» ռեստորանում ծեծի է ենթարկվել ՌԴ սահմանապահ զորքերի հերթափոխի պետը. ծեծողները եղել են ՌԴ քաղաքացիներ
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «քթի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Միրզոյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Ղարս» ռեստորանային համալիրից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ռեստորանը գտնվում է Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում, իսկ ռեստորանի մուտքի մոտ նրա հետ վիճաբանելու կասկածանքով որոնվում են ՌԴ քաղաքացիներ, Վադիմ Սնեգիրյովը և Դմիտրի Կիսիլյովը:
Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Միրզոյանը աշխատում է «Զվարթնոց» օդնավակայանի ՌԴ սահմանային զորքերի հերթափոխի պետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
15:20 14-11-2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն (տեսանյութ)