211652_close_icon
views-count4285 դիտում article-date 17:19 09-03-2017

Նեյմար. Սա իմ կյանքի լավագույն խաղն էր

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի (6:1) մասին: «Սա իմ կյանքի լավագույն խաղն էր. թե սյուժեի, թե` գոլերի, թե թիմի ընդհանուր խաղամակարդակի առումով: Հրաշալի պահ էր: Ես շատ երջանիկ եմ: Մենք մինչև խաղի սկիզբը գիտեինք, որ ունակ ենք հաղթել ցանկացած թիմի: Մենք վստահում ենք իրար, հավատում թիմին և պատրաստ ենք ամեն ինչի: Փարիզում կրած պարտությունից (0:4) հետո առաջին շաբաթը շատ ծանր էր մեր համար, սակայն մենք վերագտանք մեր խաղը և լրջորեն էինք տրամադրված պատասխան խաղում: Ես ինքս Սերժի Ռոբերտոյին ասացի գնալ այնտեղ, որտեղից նա վեցերորդ գնդակը խփեց», ասել է Նեյմարը: Նշենք, որ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում Նեյմարը դարձավ երկու գոլի, գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև վաստակեց 11 մետրանոց հարված:

Նմանատիպ նյութեր