211652_close_icon
views-count19040 դիտում article-date 15:48 09-03-2017

Ապարանում մկնդեղ ուտելու հետևանքով 7, 5 և 3 տարեկան երեխաներ են թունավորվել

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Այս մասին հաղորդում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իրենց պապի՝ 1939 թ. ծնված Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր