18901 դիտում
19:38 13-11-2018
Երևանի կենդանաբանական այգու զեբրը սատկել է, նրա արյան մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է հայտնաբերվել
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացնում են, որ այգու զեբրը անկել է:
Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։
Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ:
Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։ Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։
Նմանատիպ նյութեր
2789 դիտում
19:38 06-11-2018
Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
156053 դիտում
17:28 06-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. թափառող շները հոշոտել են կենդանաբանական այգու եղնիկներին. 2-ը սատկել են, 3-ը՝ վիրավորվել
4485 դիտում
18:45 18-11-2014
ԱՄՆ-ի ափերին մեծ քանակությամբ ծովաստղեր են սատկել. տեսանյութ
Այս բաժնից
664 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան