Ադրբեջանում զինծառայողը մկնդեղ օգտագործելու միջոցով ինքնասպան է եղել
Ադրբեջանական բանակում այսօր զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս անգամ ինքնասպանություն է գործել Զագատալայում տեղակայված Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի ծառայող 22-ամյա Քերիմով Ալիբաքաթ օղլուն:
Զագատալայի հիվանդանոցում կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ վերջինս, ինչպես ադրբեջանցի բժիշկներն են պնդում, մահացել է մկնդեղից: