Արագածոտնի մարզի տարբեր գյուղերում 6 ամսականից մինչեւ 17 տարեկան երեխաներ են թունավորվել
Արդեն երրորդ օրն է, թունավորման ախտանիշներով Թալին քաղաքի բժշկական կենտրոնում է գտնվում17 երեխա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, թունավորվածների մեջ նաեւ 6 ամսական երեխա կա։ Սակայն նրանք մեկ գյուղից չեն, այլ տարբեր գյուղերից։
Թունավորման կոնկրետ պատճառը դեռ հայտնի չէ։ Բայց, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վաղը արդեն կսկսեն դուրս գրել։