211652_close_icon
views-count9391 դիտում article-date 23:18 08-03-2017

«Ռոստովի» մարզիչ. Հայ երկրպագուների հետ պայմանավորվել ենք, որ Մխիթարյանին ասեն` «գոլ չխփես»

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում մանկունյանցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական մասնակցության մասին: «Ինձ շատ հաճելի է, որ իմ հայրենակիցը` Հենրիխ Մխիթարյանը, նման մակարդակի թիմում է խաղում: Ես չէի թերագնահատի ոչ նրան, ոչ էլ` «Մանչեսթերի» այլ խաղացողների: Այնտեղ բոլորն էլ վտանգավոր են: Վաղը տրիբունաներում հայեր շատ են լինելու, որոնք հոգով երկրպագելու են Մխիթարյանին: Սակայն ես նրանց հետ հանդիպել եմ, մենք պայանավորվել ենք, որ խաղի ժամանակ նրանք հայերեն վանկարկեն` «գոլ չխփես», ասել է Դանիլյանցը:

Նմանատիպ նյութեր