«Արսենալը» եվրագավաթներում կրեց ամենախոշոր հաշվով տնային պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ նորից 1:5 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»:
Սա անգլիական ակումբի ամենախոշոր տնային պարտությունն էր եվրագավաթներում:
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1982 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ «Արսենանլը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»` ՈւԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակիչում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


