Այս շաբաթվա վերջից սկսվելու է իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:
Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժեվորում: Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում մեր շուկայի մասշտաբներով զգալի ծավալների արտարժույթ, և շուկան գերհագենում է արտարժույթով ու հանգեցնում դրամի արժեվորմանը:
Օրինակ, անցած տարի մարտի երկրորդ տասնօրյակում մեկ դոլարի գինը 490 դրամից նվազել էր մինչև 479 դրամ: Իսկ 2015 թվականի նույն օրերին մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն, մարտի կեսերին ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժեվորվում է 2-2.5 տոկոսով: Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]