Գերմանիան չի արտոնել Չավուշօղլուի հանդիպումը Համբուրգի թուրքական համայնքի հետ
Գերմանիայում կրկին չեղարկվել է Թուրքիայի բարաստիճան պաշտոնյայի հանդիպումը տեղի թուրքական համայնքի հետ:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը թուրքական համայնքի հետ չեղյալ է համարվել:
Կատարվածի առնչությամբ նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արած քայլերը: Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անտեսելով արգելքը, ասել է. «Ես այսօր Համբուրգ եմ գնում: Այս երեկո հանդիպելու ենք Համբուրգում մեր քաղաքացիների հետ: Ոչ ոք չի կարող դա արգելել»:
Հիշենցնենք, որ ավելի վաղ գերմանական իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում: Իսկ մի քանի օր առաջ Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել Մևլութ Չավուշօղլուի մարտի 11-ին Հոլանդիա նախատեսված քարոզչական այցը: