Օբաման արտոնել է Սիրիայի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հատուկ ծառայություններին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքում: Այս մասին ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը հայտնել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները:
Նրանք ընդգծել են, որ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքար մղելու համար Վաշինգտոնը կարիք ունի հավաստի տեղեկատվության:
Նրանց կարծիքով՝ հետախուզական թռիչքները կարևոր տարր են հանդիսանում նման տեղեկատվություն հավաքելու հարցում: Փորձագետները կարծում են, որ այդ քայլը կարող է նախորդել ավիահարվածներին: