211652_close_icon
views-count652 դիտում article-date 23:08 10-03-2024

Համբուրգի երկրամաս այցը սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից․ Վլադիմիր Վարդանյան

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․

«ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից։

Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհարժեշտությունը։

Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարականան կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»։


 

Նմանատիպ նյութեր