Ամերիկյան դատարանն արտոնել է Ցարնաևին աջակցող ակցիայի անցկացումը
Բոսթոնի դատարանը թույլատրել է 2013 թվականի ապրիլին Բոսթոնյան մարաթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի աջակցությանն ուղղված ակցիայի անցկացումը, հաղորդում է NECN-ը:
Ավելի վաղ փաստաբանները խնդրագրով դիմել էին դատարանին, որպեսզի արգելվի ակցիայի անցկացումը, քանի որ գտնում են, որ այն կարող է բացասաբար ազդել գործի հաջող ավարտի վրա:
Բացի այդ, նրանք խնդրել էին գործը տեղափոխել Մասաչուսեթսի նահանգային դատարան՝ պատճառաբանելով, որ նահանգում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, չի կարող բացարձակ արդարադատություն լինել: