Եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի, այլ արդարացում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Մենք բաց ճակատով մտնելու ենք ժողովրդի մեջ՝ բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ», հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«ՉԻ» - Սա, մեղմ ասած, շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև սովորաբար ընդունված է դիմացինին բացատրել այն, ինչը նա չգիտի։ Իսկ այս դեպքում բացատրելու բան չկա, բոլորը շատ լավ գիտեն, թե Դաշնակցությունն ինչու է մտել իշխանության մեջ։ Մտել է, որպեսզի պաշտոններ ստանա։ Իսկ եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի լինի, այլ արդարացում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]